Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ՔԿ նախագահի տեղակալը՝ Կուտոյանի դեպքի մասին

analitik.am

 

Գեորգի Կուտոյանի իրավահաջորդները դեռ անցած տարի դիմում են ներկայացրել վարույթ իրականացնող մարմին, որպեսզի տվյալներ չհրապարակենք, կհրապարակենք, եթե նրանց համաձայնությունը լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրենի գործի մասին:

Մելիքյանը հայտնեց, որ գործը չի կարճվել, այն ՀԿԳ-ի վարույթում է: Մելիքյանը նաև աաց, որ գործով կասկածյալներ, մեղադրյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ-հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են, քննչական գործողությունները մեծ ծավալով կատարվել են. «Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր, այլ հոդվածներով հարուցելու որակման համար չեն եղել»:

Հարցին՝ կասկած չկա՞ դեռ, թե ով է հասցրել նրան ինքնասպանության, Մելիքյանն ասաց, թե չեն պնդում, որ ինքնասպանության են հասցրել, պնդում են, որ գործն է հարուցվել ինքնասպանության հասցնելու առերևույթ փաստով:

ՔԿ նախագահի տեղակալը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:

Նույն շարքից