ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում խոսել է ամերիկյան քաղաքականության «ալֆայի և օմեգայի» մասին:
Անտոնովի խոսքերով, ԱՄՆ քաղաքականության առաջնահերթություններից մեկը մնում է Ռուսաստանի համակարգային զսպումը․ «Եթե Ռուսաստանի ուղղությամբ որևէ փոփոխություն լինի, դա կլինի ոչ թե ըստ էության, այլ ավելի շուտ՝ նրբությունների մեջ»,-բացատրել է նա:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմին պետք է ժամանակ տրամադրել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կոնկրետ հարցերի վերաբերյալ մոտեցումները որոշելու համար:
Նա շեշտել է, որ ԱՄՆ միջազգային կուրսի մասին ավելի լավ է դատել պրակտիկ գործողություններից, այլ ոչ թե միայն ելնելով նախընտրական հռետորաբանությունից, հավելել է նա: Չնայած դրան, ռուսական կողմն այս առումով «հեռու է պայծառ սպասումներից», ասել է նա:
1 1 - 2Shares