Հասարակություն 

«Մենք ձեզ կզանգահարենք»․ Բացահայտվել է հայտնի արտահայտության իմաստը

analitik.am

 

Ռուսաստանցի գործատուները բացատրել են հարցազրույցներից հետո «մենք ձեզ կզանգահարենք» հայտնի արտահայտության իմաստը: ՏԱՍՍ-ը ներկայացրել է աշխատանք փնտրող Superjob ծառայության հարցման արդյունքները:

Նշվում է, որ գործատուների միայն 23 տոկոսն է օգտագործում այս արտահայտությունը որպես թափուր պաշտոնի մերժում: Ընկերությունների 63 տոկոսը նշել են, որ իսկապես պատրաստվում են զանգահարել հարցազրույցից հետո:

Միևնույն ժամանակ, կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, այս արտահայտությունն ընկալում են որպես մերժում:

Նշվում է նաև, որ ավելի հաճախ, բարձր աշխատավարձ ակնկալող դիմորդները չեն հավատում հետ զանգահարելու խոստմանը: Պարզվել է, որ նրանք կազմել են հարցվածների ընդհանուր թվի 68 տոկոսը:

Հարցումն անցկացվել է հունվարի 11-20-ը Ռուսաստանի բոլոր շրջաններում: Դրան մասնակցել են հազար կադրային մենեջերներ և կադրային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև 18 տարեկանից բարձր 1,6 հազար մարդ:

 

Նույն շարքից