Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեցին, թե ինչպես է նա զգում իրեն՝ լինելով մի կառավարության անդամ, որի ղեկավարը Շուշիի հայկական լինելու մասով կասկածներ է հայտնում:
Ավանեսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի պետական շահը:
Նախարարը հրաժարվել է պատասխանել հարցին՝ իր համար Շուշին հայկական քաղաք է, թե՝ ոչ՝ միայն ասելով, որ եղել է Շուշիում, ունի լավ հիշողություններ: