Տեսանյութեր Քաղաքականություն 

Ըստ իմքայլական պատգամավորի, Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտնի հայտարարությունը հռետորական հարց է եղել

analitik.am

 

Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում ամեն դեպքում պատասխանել է հարցին, որը վերաբերում է Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը:

Մինչ հարցին պատասխանելը պատգամավորն ասել է, որ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարցին չի պատասխանել, քանի որ իրենց ժամանակն արդեն լրացած է եղել, իսկ իրեն սովորեցրել են, որ պետք չէ խլել ուրիշի ժամանակը, հացը:

Ինչ վերաբերում է բուն հարցին, պատգամավորը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինայնը հռետորական հարց է տվել, երբ ասել է «Դուք կարծում եք, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով». «Եթե դրանից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է կատարել, թե Շուշին հայկական չէ, այդ մարդը կամ հայոց լեզվի հասկանալու խնդիր ունի, կամ առհասարակ տրամաբանելու: Թող նրա հարցին ամեն մեկն իր պատասխանը տա ու հետևություն անի»:

Նույն շարքից