Հասարակություն 

Համացանցում ակտիվ քննարկում են Բայդենի երդմնակալության արարողությանը սենատորի լուսանկարը

analitik.am

 

Սենատոր Բեռնի Սանդերսի լուսանկարն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հայտնվել է սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սանդերսի լուսանկարը, ով նստած է պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով տարածվել է սոցիալական ցանցերում #berniesmittens հեշթեգով: Նշվում է, որ այդ ժամանակ ջերմաստիճանը +6 աստիճան է եղել: Օգտատերերն ակտիվորեն օգտագործել են լուսանկարը՝ մեմեր և կոլաժներ ստեղծելու համար:

Նշվում է, որ Սանդերսի ձեռնոցները պատրաստել է Վերմոնտի ուսուցչուհի Ջեննա Էլիսը, ով դրանք նվիրել է Սանդերսին մի քանի տարի առաջ, գրում են լրատվամիջոցները: Ինչպես Twitter-ում գրել է ուսուցչուհին, նա դրանք պատրաստել է հին սվիտերներից:

Ինքը՝ Սանդերսը, նույնպես արձագանքել է ձեռնոցների վերաբերյալ հարցերին․ «Վերմոնտում մենք տաք էինք հագնվել, քանի որ այնտեղ ցուրտ էր: Մեզ չի անհանգստացնում նորաձև լինելը, մենք հոգ ենք տանում ջերմության մասին»,-ասել է սենատորը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը, որի ընթացքում Ջո Բայդենը երդվեց և ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը: Քամալա Հարիսը ստանձնեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:

Նույն շարքից