Հասարակություն 

Սպանել են «օրենքով գողերի» կողմից բանտում «նայող» նշանակված կալանավորին

analitik.am

 

Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Անգարսկի բանտում, որտեղ անկարգություններ էին տեղի ունեցել, տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են իրավապահ մարմինները:

Անկարգությունները տեղի էին ունեցել 2020 թվականի ապրիլի 9-ին: Կարգուկանոն հաստատվել էր ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ: Անկարգությունները ճնշելուց հետո բանտում դի էր հայտնաբերվել:

Զոհի ինքնությունը հայտնի է, նա օրենքով գողերի կողմից բանտի «նայող» նշանակված կալանավորն է: Մարդասպանները նրան կախել են՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն:

Քրեական գործը հարուցվել է չպարզված անձանց նկատմամբ: Երկու վարկած է շրջանառվում՝ կալանավորին սպանել են կամ մյուս կալանավորները, կամ՝ բանտի աշխատակիցները՝ օգտվելով ստեղծված իրավիճակից: Այսկերպ նրանք փորձել են ազատվել մարդուց, «ով շատ բան գիտի անօրինական պատվերների մասին»:

 

Նույն շարքից