Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նոր վարչակազմը կատարելու է ԱՀԿ-ի առջև ստանձնած ֆինանսական բոլոր պարտավորությունները

analitik.am

 

ԱՄՆ նոր վարչակազմը կատարելու է ԱՀԿ-ի առջև ստանձնած ֆինանսական բոլոր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նոր վարչակազմի պատվիրակության ղեկավար, ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:

«ԱՄՆ-ն հավատարիմ է ԱՀԿ-ի առաջ ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարմանը: ԱՄՆ-ն բոլոր մակարդակներում տեխնիկական համագործակցությունը համարում է ԱՀԿ-ի հետ գործընկերության գլխավոր հիմքը, որն աներևակայելիորեն գնահատվում է, և որը մենք մտադիր ենք ավելի զարգացնել»,-ասել է նա ԱՀԿ Գործադիր խորհրդի 148-րդ նստաշրջանում:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ԱՀԿ վերադառնալու շրջանակներում կդադարի հետ կանչել իր փորձագետներին Համաշխարհային կազմակերպության կառուցվածքից, ինչպես նաև կվերսկսի ամերիկյան անձնակազմի կանոնավոր հաղորդակցությունն ինչպես ԱՀԿ-ի հետ, այնպես էլ նրա հետ համագործակցող կենտրոնների միջոցով:

 

Նույն շարքից