ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփի մի քանի հրամանագրեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին հերթին պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպություն վերադարձնելու մասին: Անցյալ ամառ Վաշինգտոնը դուրս է եկել ԱՀԿ-ից. Թրամփը կազմակերպությանը մեղադրել է բարեփոխումներից հրաժարվելու, ինչպես նաև համաճարակի ընթացքում սխալ գործելու մեջ:
Բացի այդ, ԱՄՆ նոր նախագահը հրամանագիր է ստորագրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրների բնակիչների երկիր մուտք գործելու սահմանափակումները վերացնելու մասին, որոնք Թրամփի օրոք արգելված էին: Խոսքն Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի քաղաքացիների, ինչպես նաև Վենեսուելայի պաշտոնյաների մասին է:
1 1 - 2Shares