Միջազգային Քաղաքականություն 

Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

analitik.am

 

Ղրղզստանի կառավարությունը՝ Սադիր Ժապարովի գլխավորությամբ, հրաժարական է տվել արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Ժապարովը կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 10-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: Արդյունքների համաձայն, Ժապարովը հաղթել է առաջին փուլում՝ հավաքելով ձայների 79,2 տոկոսը:

Ինչպես հայտնել են մամուլի ծառայությունից, նախագահի հրամանագիրը սահմանում է, որ կառավարության անդամները կկատարեն իրենց պարտականությունները մինչև Նախարարների նոր կաբինետի ձևավորումը՝ համաձայն օրենքի: Արտեմ Նովիկովը, ով այս պաշտոնում փոխարինել է Ժապարովին նախընտրական մրցավազքի ընթացքում, կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները:

Հիշեցնենք, որ Ղրղզստանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին: ԿԸՀ պաշտոնական վերջնական տվյալների համաձայն, Ժապարովի օգտին քվեարկել է ավելի քան 1,1 միլիոն մարդ, կամ ընտրատեղամասեր եկածների 79,2 տոկոսը:

 

Նույն շարքից