Բարի օր Հասարակություն 

«Գալիս եմ տուն, գնում ենք Վան». Մաս 1

analitik.am

 

«Գալիս եմ տուն, գնում ենք Վան»․ Մաս 1

Աշխարհն այնպես է կառուցված, որ որևէ բան հենց այնպես չի տրվում, նույնիսկ բնատուր գեղեցկությունը, որն անգամ մարդը չի ընտրում ծնվելուց , միևնույն է, դառնում է մի բան, ինչի դիմաց պետք է վճարվի կյանքի ընթացքում՝ կկարողանաս՝ կվայելես, ոչ, ապա կկործանվես։ Նույնն է նաև ազգերի դեպքում, եթե դու չես գնահատում այն, ինչ ունես, չես վճարում այն գինը, որը պետք է տաս, ապա ունեցածդ տրվում է նրան, ով գնահատել գիտի։

Մենք ունեցել են և դեռ ունենք արժեքներ, որոնց գինն անգամ չենք հասկացել ու հասկանում․ Մեզ տրվել է պատմություն՝ հագեցած բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով, որոնք կարող էին գնահատվել և դառնալ ֆիլմեր, բայց մենք գերադասել ենք փողոցային գողական բառապաշարով սերիալներ նկարահանել, այլ ոչ թե պատմական իրադարձություններն էկրանավորել, մենք ունենք աշխարհագրական բարդ դիրք, որը կարող էր դառնալ առավելություն, այլ ոչ թե խոչընդոտեր ֆիզիկական գոյությանը, մենք ունեցել ենք մշակույթ, որն ավելի շատ գնահատվել և յուրացվել է այլ ազգերի կողմից, քան մեր, մենք ունեցել ենք ավանդույթներ, որոնք մոռացվել են վաղուց, մենք ունեցել ենք և ունենք իրական հերոսներ, նվիրյալներ, հայրենասերներ, որոնց ոչ միայն չենք գնահատել, այլ հաճախ քարկոծել ենք, իսկ հերոսացրել ենք եզակի դեպքերում՝ այն էլ մահից հետո։ Մենք ունեցել ենք նվիրյալներ, որոնց անգամ չենք էլ ցանկացել ճանաչել ու հասկանալ։

Այս հատկանիշներով մենք մտանք 21-րդ դար, երբ ժամանակն աշխատում է ավելի արագ, քան մարդն ունակ է գործել։ Մտանք չհիմնավորված ամբիցիաներով, քանի որ ոչ մի չափանիշով չէինք համապատասխանում ժամանակաշրջանին՝ մի կողմից մեզ թվում էր, որ հին ենք ու խելացի, մյուս կողմից մենք ագահաբար յուրացնում էինք նոր ու մեր կարծիքով ոչ խելացի ազգերի ապրելակերպը։ Մենք չէինք մտածում, որ յուրացնելով ամերիկյան, եվրոպական չափանիշներով ազատության կենսակերպը մենք ավելի ենք ստրկանում, քանի որ կորցնում ենք մեր դեմքը, մեր եսը, մեր պատմությունն ու ինքներս մեզ, ինչն էլ մեծ հաշվով տեղի ունեցավ։

Այսօր էլ ամեն ինչ նույն կերպ շարունակում ենք, անգամ այս սարսափելի ողբերգությունից հետո դասեր չեն քաղվում՝ նորից չկա սխալների գիտակցում, չկա ունեցածի գնահատում, չկա եսակենտրոնության փոխարեն ավելի լայն մտահորիզոն, նորից ամբիացիաներ և կրկին չհիմնավորված․․․

Շարունակելի․․․

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից