Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի «իրենց քայլական» վաստակները վախից «տակները լցնում են». Ռոբերտ Մելքոնյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը, «Իրենց քայլական» վաստակները վախից «տակները լցնում են», երբ լսում են անհապաղ հրաժարական տալու պահանջները, կոչերն ու առաջարկությունները: Նրանք պատեհ-անպատեհ շեշտում են և պնդում, որ իրենք լեգիտիմ են, ժողովրդի կողմից ընտրված՝ մոռանալով, որ իրենց լեգիտիմությունը վաղուց արդեն կորցրել են, որ իրենք այլևս ոչ լեգիտիմ են, արհամարված և հեղինակազրկված:

Այս վարչակազմի դրածոները սարսափում են այն մտքից, որ ընտրությունները անցկացվեն անցումային կառավարության միջոցով, անցկացվեն՝ երբ իրենք չեն լինի իշխանությունում և չեն ունենա համապատասխան ազդեցության լծակներ: Վախենում են, որովհետև գիտեն, որ այլևս իրենք ձայներ չեն ստանա, որ իրենց վարկանիշն ընկել է երկրաչափական պրոգրեսիայով:

Դրա համար հնարավորինս ամուր կառչում են իշխանությունից, իքնասոսնձվում աթոռներից, քանի որ գիտեն, որ կկորցնեն իշխանության ընձեռած բարիքները, բարեկեցիկ կյանքը և անպայման կկրեն պատասխանատվություն՝ անձեռնահասության, ապաշնորհության, պետական կառույցները կազմաքանդելու, իրավախախտումների, անօրինականությունների, դավաճանության և հանցավոր անգործունեության համար:

Կառչելով իշխանությունից, նրանք շարունակում են նույն տեխնոլոգիաներով իրենց մանիպուլյացիաները, տնավարի ու գավառական մակարդակով երկիրը կառավարելը, ստելը՝ մոռանալով պետության զարգացման, անվտանգության, տնտեսական, սոցիալական կարևորագույն և առաջնահերթ խնդիրները, ժողովրդի բարեկեցությունն ու ցածր կենսամակարդակը:

Նրանք, եթե մի փոքր անգամ վստահ լինեին, որ իրենց վարկանիշը բարձր է, որ իրենք կընտրվեն՝ կհամաձայնվեին ընդիմության առաջարկին, սակայն նրանք գիտեն, որ իրենց հեղինակությունը հավասարվել է արդեն շրիշակին և իրենք իրենց քաղաքական ռեաբիլիտացիան պետք է սկսեն Նիկոլի թեզին համապատասխան՝ զրոյական կետից...

Նրանք սարսափում են նաև ՀՀ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների, շփվելու հեռանկարից, դավաճանի խարանի մասին հիշեցումներից...

Ռոբերտ Մելքոնյան

 

Նույն շարքից