Հասարակություն Տեսանյութեր 

Ստացվում է, որ հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 9-ը մենք ունեցել ենք ավելի քան 2300 զոհ /տեսանյութ/

analitik.am

 

Արծրունը ասում էր, որ զոհերի թիվը 2000 ից շատ ավելի քիչ է լինելու։ Ավինյանը երեկ ասեց, որ 4000-ը չի գերազանցի։

Բաց ենք թողում այն հարցը, որ ոչ մեկ չի վստահում եւ հավատում, ո'չ Ավինյանին, ո'չ էլ առավել եւս Արծրունին, եւ մտածում ենք, որ նրանք երկուսն էլ ճիշտ են ասում։

Եթե հոկտեմբերի 24-ի դրությամբ մեր զոհերի թիվը 2000 ից շատ ավելի քիչ էր` օրինակ 1500, ապա ստացվում է, որ հոկտեմբերի 24-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ընկած մոտ երկու շաբաթվա ընթացքում, մենք տվել ենք ավելի քան 2300 զոհ։

Ինչպես հայտնի է `ՌԴ նախագահ Պուտինը, հոկտեմբերի 20-ին բավականին բարենպաստ փաստաթուղթ է առաջարկել , նոյեմբեըի 9-ի փաստաթղթի համեմատ, որին Փաշինյանը մերժել է։

Այսինքն, գնալով գործերը վատացել են, մարդիկ ավելի շատ են սկսել զոհվել, ավելի ինտենսիվ է եղել տարածքների կորուստը եւ ընդհանրապես օր-օրի վիճակներս էլ ավելիա տխուր եղել։

Հիմա հարց։

Ինչո՞վ է մտածել Փաշինյանը եւ իր թիմը, որ 2 շաբաթում 2300 ից ավել մարդու գլուխա կերել...

Վիտալի Մանգասարյան

Նույն շարքից