Քաղաքականություն 

Քանի մենք սպասում ենք, այս մարդիկ ակտիվորեն շարունակում են կիսատ թողած ծրագրերի իրագործումը. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

Ոչ մի կարևոր հարց չլուծած կառավարությունն իրավաբանական անձանց իրական շահառու հայտնաբերելով է զբաղվում

Մինչ գիտակից հատվածը մտահոգված է Հայաստանի հետագա ճակատագրով՝ առհասարակ գոյությամբ, գերիների վերադարձով, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներով, պետական սահմանների անվտանգությամբ ու անթիվ կարևոր հարցերով, Նիկոլ Փաշինյանը կայացնում է «հույժ կարևոր» որոշում՝ հաստատել իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը։

Հերթական անգամ հաստատվում է, որ այս մարդկանց բացարձակապես չի հուզում Հայաստանում այս պահին կատարվողը, խնդիրներն ու մնացածն, իրենց հուզում է այն ծրագրերի ներդրումը, որի համար բերվել են իշխանության՝ Արցախի հանձնում, հետո հանձնման լեգիտիմացում՝ այդ թվում միջազգային հարթակներում օգնել Ադրբեջանին, որ հիմնավորի իր տեսակետները, վեթինգի ներդրում, որի օգնությամբ հնարավոր կլինի ճնշումներ գործադրել մարդկանց վրա, կրթական խեղաթյուրված ծրագրերի ներդրում՝ արդյունքում ստեղծելով համակարգ, որը հնարավորոթյուն կտա ծնողներից վերցնել երեխային (այս մասին ժամանակին մանրամասն խոսել եմ, ճնշման միջոցների շարքին է պատկանում) և այսպես շարունակ։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ոչ ոք հարց չի տալիս, թե այս պահին ում է պետք այս պատվերով ծրագրի ներդրման ճանապարհային քարտեզը, բացի արտասահմանից իրենց լիբերալ հռչակած պատվիրատուներից։

Եթե բոլորը գիտեն ինչուների պատասխանը, քանի որ ակնհայտ է, ամեն օր հաստատվում է, որ այս մարդիկ դավաճաններ են, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ դեռ նրանք կան, և ինչո՞ւ են շարունակում իրագործել Հայաստանի դեմ իրենց պատվերները։

Հ․Գ․ Քանի մենք սպասում ենք, այս մարդիկ ակտիվորեն շարունակում են կիսատ թողած ծրագրերի իրագործումը։

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից