Կորոնավիրուս Հասարակություն 

Հունգարիան Եվրամիությունում առաջինը հավանություն տվեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը

analitik.am

 

Հունգարիան դարձել է Եվրամիության անդամ առաջին երկիրը, որը նախնական հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի անձնակազմի ղեկավարը հաստատել է ինչպես ռուսական, այնպես էլ բրիտանական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալասարանի համատեղ մշակած պատվաստանյութերը, որոնք կիրառման թույլտվություն են ստացել երկրի իշխանությունների կողմից:

Նշվում է, որ հետագա բանակցությունների համար երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կմեկնի Մոսկվա՝ քննարկելու մատակարարման և տեղաբաշխման հարցերը:

Նշվում է, որ երկրում ռուսական պատվաստանյութի նախնական փորձարկումները խոստումնալից արդյունքներ են ցույց տվել:

Նույն շարքից