Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող հնդկական ինստիտուտում հրդեհ է բռնկվել

analitik.am

 

Ուժեղ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Պունա քաղաքի ինստիտուտում, որտեղ զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, առնվազն հինգ մարդ է մահացել կատարվածի հետևանքով, ևս 4 մարդու տարհանել են:

Պունայի քաղաքապետը նշել է, որ զոհերը, հավանաբար, աշխատակիցներն են եղել, որոնք մասնակցում էին ինստիտուտում նոր կառույցի շինարարությանը:

Տեղի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառը եռակցման աշխատանքներն են դարձել:

Պունայի շիճուկի ինստիտուտն աշխարհում պատվաստանյութեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն է: Ինստիտուտն ավելի վաղ պայմանագիր էր կնքել AstraZeneca ընկերության հետ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի 1 մլրդ չափաբաժին գնելու համար:

Նույն շարքից