Կորոնավիրուս Հասարակություն 

Գերմանիան գտնվում է կորոնավիրուսային համավարակի շատ բարդ փուլում. Մերկել

analitik.am

 

Գերմանիան գտնվում է կորոնավիրուսի համավարակի շատ բարդ փուլում, և չնայած հիվանդացության թվի նվազմանը, մահացության թիվը բարձր է մնում, իսկ կորոնավիրուսի բրիտանական շտամը սպառնում է երկրում դառնալ համավարակի երրորդ ալիքի պատճառը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ria.ru-ն։

«Մենք գտնվում ենք համավարակի շատ բարդ փուլում։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք ունենք երկակի պատկեր։ Մի կողմից՝ ամեն օր նվազում է վարակակիրների թիվը, ինչը լավ նորություն է։ Մյուս կողմից՝ նախկինի պես մեծ թվով մարդիկ են մահանում»,- հայտարարել է Մերկելը։

Բացի այդ, նա նշել է, որ կորոնավիրուսը «սպառնալիք է մնում, և այսօր այդ սպառնալիքն ավելի հստակ է երևում, քան տարեսկզբին»՝ նկատի ունենալով կորոնավիրուսի բրիտանական տարբերակը, որը տարածվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում։

Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի մուտացիան, գիտնականների տվյալներով, ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնի կորոնավիրուսի տարբերակը:

«Գերմանիայում այն դեռևս գերիշխող չի դարձել, սակայն բոլոր հնարավոր միջոցներով պետք է ճնշել դրա տարածումը, քանի որ հակառակ դեպքում չափազանց ուշ կլինի համավարակի երրորդ ալիքը կանխելու համար»,- ընդգծել է նա:

Նույն շարքից