Քաղաքականություն 

Եվրախորհրդարանը հակառուսական բանաձև է ընդունել Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով

 

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտմանը, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 581 պատգամավոր, դեմ՝ 50-ը, ձեռնպահ են մնացել 44-ը: Եվրախորհրդարանի՝ միջազգային հարցերով ընդունված բանաձևերը հռչակագրային բնույթ ունեն, ոչ թե պարտադիր: Սակայն Եվրամիության մյուս ինստիտուտները պետք է հաշվի առնեն ԵԽ կարծիքը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից