Կորոնավիրուս Հասարակություն 

Գերմանիան կպատվաստի իր բոլոր քաղաքացիներին մինչև ամռան ավարտը. Մերկել

analitik.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում մտադիր են մինչև ամառվա ավարտը պատվաստել բոլոր բնակիչներին:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Մերկելի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կանի ամեն ինչ կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման շղթան պաշտպանելու համար, եթե նույնիսկ չկարողանա վերահսկել արտադրման ընթացքը:

Կանցլերը հավելել է, որ տարվա երրորդ եռամսյակում երկրում պատվաստանյութի բավարար պաշարներ կլինեն, որոնց մի մասը կտրամադրվի այլ երկրների:

Մերկելը նշել է, որ թեև կորոնավիրուսի նոր տեսակները մեծ մտահոգության տեղիք են տալիս, նոր զարգացող պատվաստանյութերը կկարողանան պաշտպանել մարդկանց այդ մուտացիաներից:

Նույն շարքից