Քաղաքականություն 

Հայաստան-Իրան առևտրում հիմնական խնդիրը անհավասարակշռությունն է. իրանցի փորձագետ

analitik.am

 

Fars լրատվական գործակալությունը Հայաստանում թուրքական ապրանքների արգելքի և Իրանի կողմից այդ հնարավորությունն օգտագործելու հարցի առնչությամբ զրուցել է տնտեսական դիվանագիտության հարցերով փորձագետ Հոսեյն Հաջիլուի հետ։ Վերջինս ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրում հիմնական խնդիրը անհավասարակշռությունն է։

«Նախորդ տարի շուրջ 370 մլն դոլարի ապրանք է արտահանվել Հայաստան, սակայն այդ երկրից ներկրումը կազմել է ընդհամենը 40 մլն դոլար, այսինքն արտահանումը 10 անգամ գերազանցում է ներկրմանը։ Այդ իսկ պատճառով, եթե որևէ երկիր արտահանումը ներկրումից շատ ավելին է, ապա կայուն առևտրի երաշխիք չկա։

Որևէ երկրի հետ կայուն առևտուր ապահովելու համար չպետք է արտահանման ու ներկրման տարբերությունը այդքան շատ լինի։ Որպեսզի առևտուրն ընդլայնվի ու կայուն լինի, պետք է ավելացնել Հայաստանից ներկրումը»,- շեշտել է նա։

Հաջիլուն նշել է, որ պետք է ծանոթանալ Հայաստանի հնարավորություններին և ըստ այդմ կազմակերպել երկկողմ առևտուրը։

«Օրինակ Հայաստանն ունի թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պղինձ, ալյումին։ Սրանք կարող ենք Հայաստանից ձեռք բերել։ Մյուս կողմից, քանի որ Թուրքիան դուրս է մղվում այդ երկրի շուկայից, պետք է մտածենք այս երկրի արագ սպառման կարիքները ապահովելու մասին, ինչպիսիք են սննդամթերքը, լվացող միջոցները, հագուստը։

Ներկայումս Հայաստանը իրանական ապրանքների ներմուծման համար ճանապարհ է հարթել, իսկ թե ինչպես կընթանա այդ ուղին, կախված է պաշտոնյաների վարած քաղաքականությունից և մասնավոր հատվածի կողմից այդ հնարավորությունն օգտագործելուց»,-եզրափակել է փորձագետը:

regionmonitor

Նույն շարքից