Հասարակություն 

Քրեական ենթամշակույթը խանգարում է բանտերում մեր աշխատանքին. Վրաստանի ՄԻՊ

analitik.am

 

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարել է, որ այսպես կոչված քրեական ենթամշակույթը և բանտերում ոչ ֆորմալ կառավարումը խոչընդոտում են իր աշխատակազմի աշխատանքները և ճնշումների ենթարկում: Ըստ Լոմջարիայի՝ բանտերի ղեկավարությունը նույնիսկ սատարում է այդ պրակտիկան:

«Նախորդ տարվա հաշվետվությունում մենք մանրամասն խոսել ենք աշխատակազմի և քրեական ենթամշակույթի միջև փոխհարաբերության մասին, որը իբր կարգուկանոն է հաստատում կիսաբաց տիպի հաստատություններում, կամ այսպես կոչված զոնաներում: Այդ աջակցությունն արտահայտվում է նաև քրեակատարողական ծառայության կողմից հանրային ակցիաների միջոցով:

Նույնիսկ այն դեպքերում, որոնց մասին նախկինում խոսել ենք, դուք կարող եք տեսնել քրեակատարողական ծառայության արձագանքը. նրանք բանտի այդ խմբին պաշտպանել են հանրային հայտարարություններով և փորձել վարկաբեկել հանրային պաշտպանի գործունեությունը:

Կարծում եմ, այդ հայտարարությունները հանրային խթան են համարվում և աջակցություն քրեական հիերարխիային»-ասել է Լոմջարիան:

Հատուկ քրեակատարողական ծառայությունում օմբուդսմենի մեղադրանքն անվանել են «անհիմն»:

Ծառայության հայտարարության մեջ նշվել է, որ իրենք ամեն ինչ անում են՝ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի մոնիթորինգի գործընթացը դյուրացնելու համար:

regionmonitor

 

Նույն շարքից