Տեսանյութեր Քաղաքականություն 

Մինչև հակամարտության սկսելը, Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. «Իմ քայլի» պատգամավոր /տեսանյութ/. News.am

analitik.am

 

Հայաստանի ներքաղաքական լարվածության որոշակի ֆոն ապահովելը բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի վրա ազդում է նեգատիվ կերպով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինքը ե՞ւս կարծում է, որ ընդդիմության քայլերը խանգարում են գերիների վերադարձին, ինչպես նախօրեին նման տեսակետ հայտնեց վարչապետ Փաշինյանը։

«Նման զգայուն թեման, որը  հանդիսանում է բանակցային սեղանի վրա մեզ համար շատ կարևոր անկյունաքարային հարց՝  ներքաղաքական շահարկումների թեմա դարձնելը չի  նպաստում Հայաստանի դիրքերի ամրությանը»,– ասել է նա։

Իշխող ուժի պատգամավորը վստահեցնում է՝ ռազմագերիների հարցը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգի գլխավոր հարցը։

«Կառավարությունը շատ ինտենսիվ աշխատում է այդ հարցին լուծում տալու համար»,- ասել է նա։

Նախօրեին վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե  նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ չի եղել։ Հրապարակումներ կան, որ  1994թ․-ի հրադադարից հետո, օրինակ՝ 1996-ին 109 գերի է վերադարձել հայրենիք։

«Չեմ բացառում, որ նման բան եղել է, այնպես որ զերծ կմնամ ինչ-որ մեկնաբանություն անելուց, հնարավոր է, որ 1996թ․-ին, այո, միանգամից 109 ռազմագերի է վերադարձել»,- ասել է Մխչյանը։

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի այդ հայտարարության համատեքստն այն  էր, որ  մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը գերիներ ևս ունեցել ենք Ադրբեջանում, բայց  այդ թեման երբեք ներքաղաքական շահարկման առիթ չի դարձել։

«Հասկանում եմ, որ այսօր, ցավոք, ադրբեջանական կողմում բավականին մեծ թվով գերու կարգավիճակով հայրենակիցներ ունենք, բայց այդ զգայուն հարցը քաղաքական շահարկումների առարկա  դարձնելը ճիշտ չէ և  չի նպաստում հայկական կողմին բանակցային սեղանին ամուր բանակցություններ իրականացնելուն»,– ասել է նա։

Վարչապետը ԱԺ ամբիոնից երեկ հարց բարձրաձայնեց, թե «ուզում եք ասել, որ մինչ հակամարտությունն ու ազատագրումը 90 տոկոս և ավելի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն էր»։ Հարցին, թե իր այդ կարգավիճակով Շուշին հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք էր, Կարապետ Մխչյանը պատասխանել է․

«Մինչև հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով, թե՛ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր տարածքով հանդիսացել են Խորհրդային Միության մաս և Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից