Քաղաքականություն 

ԱԱԾ տնօրենի տեղակալը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ աշխատելու են Նիկոլ Փաշինյանի խորհրդականի ենթակայությամբ. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի և առևտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլև վի­րավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնա­խարարից բարձր լինել և համակարգել նրանց աշխատանքը:

Այսօր արդեն պարզ է, որ այս կառա­վարությունում դա սովորական բան է. Նիկոլ Փաշինյանն էլ 2021 թ. հունվարի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծել՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատ­մամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին ՀՀ վարչա­պետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

Խմբում ներկայացված են ավելի քան մեկ տասնյակ կառույցների ղեկավարնե­րի տեղակալներ, որոնց կառավարելու է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս պարագայում ևս գործ ունենք նույն անհեթեթության հետ, որովհե­տև խորհրդականը չի կարող փոխնախա­րարից բարձր լինել: Այս խմբում ընդգրկված է նաև վարչապետի գլխավոր խորհրդա­կան, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնյա, ով 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղվեց Սյունիք, բայց թե ինչու, ինչ արեց կամ ինչ չհասցրեց անել՝ մնաց անհայտ:

Ստացվում է՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխա­տանքային խմբում վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականին, մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ո՞վ է Ռոբերտ Ղուկասյանը: Մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանը մինչև թավշյա հեղափոխությունը աշխա­տել է Կալավանի, ապա՝ ճամբարակի համայնքապետարաններում, եղել է համայնքապետի խորհրդական և մի մեծ թռիչքով հայտնվել է կառավարությունում «հպարտ»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից