Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարը F-35- ն անվանել է «...-ի կտոր»

analitik.am

 

ԱՄՆ Պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչ F-35 Lightning II-ն անվանել է «․․․-ի կտոր»: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Popular Mechanics-ին։

Նշվում է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը չի ավարտել իր խոսքը, իսկ ամսագիրն իր ընթերցողներին առաջարկել է ինքնուրույն կռահել, թե ինչ է նկատի ունեցել Միլլերը:

Popular Mechanics-ը գրում է, որ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «թակարդի մեջ» են հայտնվում ոչ միայն F-35-ը 110-117 միլիոն դոլարով մեկ ինքնաթիռի գնման, այլ նաև դրա թռիչքի ժամաքանակի չափազանց մեծ արժեքի համար․ մոտ 44,000 դոլար, ինչպես նաև հին ինքնաթիռների արդիականացման, ինքնաթիռի բազմաթիվ թերությունների շտկման, ապագայում կատարված արդիականացման համար հաշիվների վճարման և վեցերորդ սերնդի կործանիչի զարգացման ուղղությամբ կատարված վճարումների համար»:

«Իհարկե Միլլերն ուրախ է, որ այլևս կարիք չի լինի անհանգստանալ F-35-ի մասին»,-գրում է թերթը՝ հիշեցնելով, որ Միլլերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է այն բանից հետո, երբ Ջո Բայդենը հունվարի 20-ին դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը:

 

Նույն շարքից