Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

analitik.am

Նիկոլ Փաշինյանն Արմեն Դանիելյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Դանիելյանի դիմումը՝

1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.6-Ղ2-1)։

2. Արմեն Ռաֆիկի Դանիելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից