Հասարակություն 

«Ռեյմա» կրոնական կազմակերպությունն աղանդ է. Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է նորանշանակ նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին

analitik.am

 

Տեր Եսայի քահան Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին՝ գրելով. «Ռեյմա» կրոնական կազմակերպությունն աղանդ է: Ասեցիք, հիշեցի:

Ինչո՞ւ են մարդիկ հարում այս կամ այն աղանդին: Այդպես «հարմար» է. աղանդավորները գովազդում են իրենց ծառայությունները: Իսկ ի՞նչ ծառայության մասին է խոսքը: Ունեն քրիստոնյայի արդեն պատրաստի մոդելներ:

Ասում են̀ եկեք մեզ մոտ և դուք կլինեք լավը, բարի, առողջ, հարուստ, երջանիկ, չծխող և այլն: Մարդը գայթակղվելով գնում է, քանի որ իրեն այդպես հարմար է, ինքը ոչինչ չի անում, գնում է նրանց հավաքներին իրեն «հագցնում» են քրիստոնյայի արդեն պատրաստի այս կամ այն մոդելը և վերջ, ոչինչ անել պետք չէ, այդպես հարմար է, ինքն արդեն «երջանիկ է», «առողջ», «հաջողակ», «հարուստ»…:

Ավելին անել այլևս պետք չէ, ստացավ այն ինչի համար գնացել էր այդ աղանդ, ինքն արդեն «փրկված է»:

Առաքելական Եկեղեցում չկան այդ մոդելները, հավատացյալն ինքը պիտի ձևավորի քրիստոնյայի իր մոդելը, որը սահման կամ ձև չունի: Դա կատարելության ճանապարհն է, ուր մարդն անընդհատ շարժվում է առաջ»:

Mediaport

 

Նույն շարքից