Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
Նիստի ժամանակ Ջհանգիրյանը մեկնաբանեց այն տեղեկությունները, որ խորհուրդ գնում է նախագահի պաշտոնի համար: Նա հայտարարեց, որ ԲԴԽ նախագահը պաշտոնավարում է ու դեռ ավելի քան 1 տարի ժամանակ ունի. «Ի՞նչ, ես այս ամբիոնից հայտարարեմ, որ նախագահ եմ, թուրն առնեմ, գնամ այնտե՞ղ: Այդպիսի խոսակցություննեը խիստ կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկատվություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:
«Իհարկե, եթե հերթը գա, հասնի իրավաբան գիտնական անդամների նախագահության հարցին, ես շոյված կլինեմ, եթե ինձ առաջարկեն, չեմ հրաժարվի: Բայց հիմա ես չեմ գնում այնտեղ նախագահի պաշտոնը գրավել»,-հավելեց նա:
1 1 - 2Shares