Քաղաքականություն 

Զարեհ Սինանյանից հարցրեք՝ երբ ինքը դարձավ Գլենդելի քաղաքապետ, Գլենդելը դադարե՞ց ամերիկյան քաղաք լինել. Տիգրան Գալստյան

 

Եվս մի մանիպուլատիվ միտք ա շրջանառվում, որ եթե արցախյան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվեր ու Շուշին հայկական վերահսկողության տակ մնար ու այնտեղ վերադառնային ադրբեջանցի փախստականներ (չնայած դա անիրատեսական էր, բայց ենթադրենք թե այդպես էր լինելու) և եթե արդյունքում ադրբեջանցիները մեծամասնություն կազմեին, ապա կընտրեին Շուշիում ադրբեջացի քաղաքապետ և քաղաքը միևնույն է ադրեբջանական կդառնար:

Վրաստանում կան բազմաթիվ քաղաքներ, որտեղ բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են, դրա հետևանքով որևէ վրացական քաղաք ադրեբջանական դարձե՞լ է, էլի Գլենդելի մասին օրնակ բերեմ՝ Գլենդելի բնակչության մեծամասնությունը հայեր են ու ազգությամբ հայ քաղաքապետերն են ընտրվել, օրինակ՝ Զարեհ Սինանյանից հարցրեք՝ երբ ինքը դարձավ Գլենդելի քաղաքապետ, Գլենդելը դադարե՞ց ամերիկյան քաղաք լինել:

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից