Բարի օր Տնտեսություն 

Հայաստանում թուրքական կազմակերպությունների ու թուրք բիզնեսմենների համար տե՞ղ են բացում

analitik.am

 

Հիմա էլ դավաճանները որոշել են տնտեսությունը հիմնովին քանդել:

Դավաճանների կառավարությունը հիմա էլ ձեռնամուխ է եղել Հայաստանի տնտեսությունը հիմնովին քանդելուն։ Հիշում եք, որ արտակարգ դրությունը մտցնելիս արտոնություն տրվեց կազմակերպություններին՝ հարկերը մինչև 1 500 000 ՀՀ դրամի դեպքում կազմակերպությունների հաշիվների վրա կալանք չէր դրվում։

Հիմա կայացվել է որոշում, որ քանի որ արտակարգ դրության ռեժիմը հանվել է, կազմակերպությունները պետք է զրոյացնեն իրենց բոլոր հարկային պարտավորությունները մինչև մարտի 20-ը։

Մոռացել են, որ Հայաստանում պատերազմ է եղել, տնտեսությունն առանց այն էլ հոգեվարքի մեջ է, բազմաթիվ կազմակերպություններ չեն կարողանում անգամ գոյատևել, և պետք է ոչ թե ճնշել, այլ արտոնություններ տալ բիզնեսին։

Բայց իրենց նպատակը վերացնելն է, ամեն ինչ անեն, որ հայկական կազմակերպությունները սնանկանան, փակվեն՝ տեղ բացելով թուրքական կազմակերպությունների ու թուրք բիզնեսմենների համար։

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից