Բարի օր Քաղաքականություն 

«Իմ Քայլ»-ը թաքցնում է, որ Դավիթ Խաչատուրյանը եղել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ

 

Ազգային ժողովը քննարկում է ԲԴԽ նախագահի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը, որն առաջադրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Մինչ թեկնածության պաշտոնական առաջադրումն, արդեն հայտնի էր դարձել իմքայլականների մտադրության մասին: Հայտնի էր դարձել նաև այն, որ Խաչատուրյանը Սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախկին նախագահն է:

Խորհրդարանում Խաչատուրյանի կենսագրությունը ներկայացրեց իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը, ով սակայն որևէ բառ չասաց Խաչատուրյանի՝ Սորոսի հիմնադրամում աշխատելու մասին:

Ինչով է դա պայմանավորված, թերևս հասկանալի է:

Հավանաբար մտավախություն կա, որ հանրության կողմից բացասական ֆոն կստեղծվի՝ հաշվի առնելով Սորոսի գրասենյակի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը:

Այն, որ Խաչատուրյանը եղել է Սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ, կարող եք տեսնել նաև ԵՊՀ կայքում:

Հավելենք, որ Դավիթ Խաչատուրյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից