Հասարակություն 

Փորձել են ծեծել իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին. Հնչել են հայհոյանքներ. «Փաստինֆո»

 

ԱԺ իշխանական պատգամավորները շարունակում են հասարակության մեջ խնդիրներ ունենալ պատերազմում գրանցված խայտառակ պարտությունից հետո։

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հողերի շուրջ 75 տոկոսը թշնամուն տալու նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանական պատգամավորներից շատերը հասարակական պարսավանքից խուսափելու համար ընդհատակ են անցել։ Սակայն հենց այդ օրերին նրանցից շատերն արժանացել են հանրության ոչ բարեհաճ վերաբերմունքին, որոշները նաեւ ենթարկվել բռնության։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ժողովրդի ներկայացուցիչները փորձել են ծեծել իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս այդ օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում, իր ծանոթի տանը։ Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել իշխող թիմի վարած պարտվողական քաղաքականության համար։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։

Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ Այս պահին քննություն է կատարվում։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից