Տեսանյութեր Քաղաքականություն 

ԲԴԽ-ի անդամի թեկնածուն խոսեց Սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ լինելու մասին

analitik.am

 

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը, որն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Նիստում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Խաչատուրյանին հիշեցրեց, որ վերջինս երկար տարիներ աշխատել է Բաց հասարակության հիմնադրամում. «Ընդհուպ մինչև Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է, որ դա Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն է թողել: Դուք, փաստորեն լինելով այլ սեկտորի աշխատակից, ըստ էության կատարել եք մասնավոր պատվերներ: Բազմիցս հնչել են խոսակցությունները, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ: Ուզում եմ հստակ ասեք, որ Դուք գործելու եք հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ Խաչատուրյանը եղել է Սորոսի Հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահը:

Խաչատուրյանը վստահեցրեց, որ գործելու է բացառապես ՀՀ-ի շահերից ելնելով. «Բայց իմ հայտարարությունը չի նշանակում, որ ես ինչ-որ կերպ փաստացի իրողություն եմ ընդունում այն, որ Բաց հասարակության հիմնադրամները որևէ այլ գործողություն են իրականացրել: Դուք էլ հարցի մեջ նշեցիք, որ խոսակցություններ կան»:

Նա նշեց, որ ինչքան էլ ուզում է խոսակցություններ լինեն, դրանք չեն ազդում իր նվիրվածության վրա. «Շատ մարդիկ շատ բան կարող են ասել, անգամ եթե 1000 հոգի ասեն, դա չի նշանակում, որ գոնե մի փաստ կա»:

Նույն շարքից