Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորը շտապեց պաշտպանել Սորոսի գրասենյակին

analitik.am

 

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը, ով եղել է Սորոսի հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին նիստի ժամանակ նրան հիշեցրեց նաև պատգամավոր Թագուհի Թովմասյանը. «Ընդհուպ մինչև Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է, որ դա Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն է թողել: Դուք, փաստորեն լինելով այլ սեկտորի աշխատակից, ըստ էության կատարել եք մասնավոր պատվերներ: Բազմիցս հնչել են խոսակցությունները, որ Սորոսի հիմնադրամը գործել է ՀՀ-ի դեմ: Ուզում եմ հստակ ասեք, որ Դուք գործելու եք հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասել էր պատգամավորը:

Ավելի ուշ պատգամավորի այս խոսքերին արձագանքեց նաև իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով շտապեց պաշտպանել հայտնի հիմնադրամին՝ հայտարարելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար չի գնահատել Խաչատուրյանի՝ Բաց հասարակությունների հիմնադրամում աշխատելու հանգամանքը:

Նա հայտարարեց, որ չի կարող մեջբերել, թե ինչ է գրված եզրակացության մեջ, միայն կարող է ասել այն, ինչ արդեն ասվեց:

Նույն շարքից