Հասարակություն 

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին գովաբանել է Ջո Բայդենին և նրա հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել

analitik.am

 

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, որը համավարակի դեմ պայքարի հարցում հակասություններ ուներ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նախընտիր նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո գովաբանել է վերջինիս և նրա հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, գրում է CNN-ը։

Ֆաուչին լրագրողների հետ զրույցում նախ նշել է, որ «իրեն հաճելի չէ նախագահի հետ հակասության մեջ լինելը», ապա հավելել է․ «15 րոպե առաջ, երբ ես նախագահի հետ էի, ինձ պարզ դարձավ, որ այն ինչ անելու ենք, լինելու է միանգամայն ազնիվ և թափանցիկ։ Եթե ինչ-որ բան սխալ ուղղությամբ գնա, քննադատության փոխարեն կուղղենք այդ սխալները և ամեն ինչ պետք է հիմնված լինի գիտության և ապացույցների վրա»։

«Այն փաստը, որ կարող ես աստեղ գալ և խոսել իմացածիդ մասին, գիտական ապացույցների մասին, ինչ-որ առումով թեթևության զգացողություն է պարգևում»,-հավելել է նա։

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նաև նշել է, որ «ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեռևս շատ լուրջ է»։

Նույն շարքից