Հասարակություն 

Պատերազմը 3 ամիս է՝ ավարտվել է, սակայն բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Փաշինյանը 10 մարզում նոր փոխմարզպետներ նշանակեց՝ նախկին ռազմական գործիչներ, ազատամարտիկներ։ Դա պայմանավորված էր «Աշխարհազորի մասին» օրենքի ընդունմամբ և ՏԻՄ-երի մասին օրենքում փոփոխություններով, որով յուրաքանչյուր մարզում ձևավորվելու էր աշխարհազոր, որի հրամանատարը պետք է դառնար փոխմարզպետը։

Այդ ջոկատները չհասցրեցին ձևավորվել, պատերազմը 3 ամիս է՝ ավարտվել է, սակայն բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կադրային «ռակիրովկաներ» է անում և պետական համակարգի «ռեսթարտից» է խոսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից