Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆրանսիացիներին խորհուրդ են տվել լռել և չօգտվել բջջային հեռախոսներից

 

 

Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ է տրվել լռել և հասարակական տրանսպորտով երթևեկելիս չօգտվել բջջային հեռախոսներից՝ կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար: Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են Ֆրանսիայի բժշկական ակադեմիայի կայքում:

Տեքստում նշվում է, որ տրանսպորտում բժշկական դիմակ կրելու պահանջին պետք է ավելացնել բջջային հեռախոսի օգտագործման և խոսելու արգելքները:

Բացի այդ, ակադեմիայի փորձագետները համաձայն չեն երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Օլիվիե Վերանի խոսքերի հետ, ով նախկինում կոչ է արել կրել միայն վիրաբուժական դիմակներ: Ըստ բժիշկների, այս կոչը գիտական ​​հիմք չունի:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից