Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը խոստացել է նոր զբաղմունք գտնել

analitik.am

 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նոր զբաղմունք գտնել նախագահության ավարտից հետո: Այս կերպ նա պատասխանել է Washington Examiner-ի՝ ապագա ծրագրերի վերաբերյալ հարցին:

«Մենք ինչ-որ բանով կզբաղվենք, բայց ոչ հիմա»,-շեշտել է պետության նախկին ղեկավարը, որից հետո նրա օգնականները լրագրողին խնդրել են հեռանալ: Այժմ Թրամփը գտնվում է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբում:

Հրապարակման համաձայն ՝ սա Թրամփի առաջին մեկնաբանությունն է այն բանից հետո, երբ նա հունվարի 20-ին լքեց Սպիտակ տունը:

«Նրան դադար է պետք: Հուսով ենք, որ նա պարզապես մեկ ամիս գոլֆ կխաղա, բայց նրան պետք է անընդհատ շարժվել»,-մեջբերում է թերթը քաղաքական գործչի օգնականներից մեկի խոսքերը:

 

Նույն շարքից