Հասարակություն 

Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը

 

«Իմ թագուհիներ, հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»

Հունվարի 21-ին «Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Սիրունյանի օգնությամբ ծնվել է հակաօդային պաշտպանության ավագ լեյտենանտ, արցախյան պատերազմի հերոս Հովիկ Վարդանյանի աղջիկը։

Հովիկը հերոս էր ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև կյանքում։ Անհամբեր սպասում էր աղջկա ծնվելուն։ Ռազմի դաշտից կնոջը գրում էր. «Իմ թագուհիներ, հանուն Ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»:

Երեխայի անունը որոշել էին կնոջ հետ միասին՝ վիճակահանությամբ։ Երազում էին երջանիկ, մեծ ընտանիքի մասին։ Ցավոք պատերազմը խլեց նրանց երազանքը։

Պատերազմի առաջին օրից Հովիկը դիրքերում էր, ծանր մարտերի ժամանակ խոցել է բազմաթիվ Ա.Թ.Ս–եր: Հոկտեմբերի 12֊ին կյանքը հերոսաբար զոհեց փրկելով իր զինակից ընկերներին Ա.Թ.Ս-ի հարվածից՝ Շուշիում։ Հետմահու ներկայացվել է պարգևատրման «Մարտական ծառայություն» մեդալով:

Հովիկի աղջիկը՝ Ադրիանան հայրենիքի և ընտանիքի հանդեպ նրա մեծ ու անդավաճան սիրո շարունակությունն է։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից