Կորոնավիրուս Հասարակություն 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք

 

Հայաստանում հունվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 հազար 909 դեպք, որոնցից 154 հազար 535-ն` առողջացած, 3034-ը` մահվան ելքով:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7 հազար 593 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 634 հազար 812 թեստավորում:

Հունվարի 22-ին կատարվել է 2 հազար 166 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք: Առկա է 276 առողջացած, գրանցվել է 4 մահվան դեպք:

Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 747 է:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից