Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 23-ին, ժամը 03:43-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:
1 1 - 2Shares