Քաղաքականություն 

Չավուշօղլուն նշել է, թե ինչ սպասելիքներ ունի Թուրքիան ԵՄ-ից

 

Թուրքիայի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո գրառում է արել Twitter-ում։

Չավուշօղլուն գրառման մեջ թվել է ԵՄ-ից Թուրքիայի սպասելիքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ, Թուրքիայի ԱԳ նախարարն անհրաժեշտություն է համարում կյանքի կոչել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գորժընթացը։

«Հարկավոր է կյանքի կոչել Մաքսային միության թարմացումն ու վիզայի ազատականացումը։ Պետք է մեծացնենք համագործակցությունը անկանոն ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ պետք է նաև համընդհանուր պայքար մղել Եվրոպայում ահագնացող ռասիզմի, խտրականության և հակաիսլամական պայքարի դեմ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից