Հասարակություն 

Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը. ՊՆ նախկին փոխնախարար

 

Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրենիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է:

Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու: Նրանք զոհվեցին նաև այն բանի համար, որ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին ու օտարերկրյա գործակալներին:

Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից