Հասարակություն 

Մահացել է Տիգրան Հարությունյանի հայրը

 

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Սոկրատի Հարությունյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից:

Մեր խորին ցավակցությունները և վշտակցումն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին, պոլիկլինիկայի բուժանձնակազմին:

Անգնահատելի է Հակոբ Սոկրատի Հարությունյանի ավանդը առողջության առաջնային պահպանման օղակի զարգացման գործում:

Տեղեղեկացնում ենք, որ հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու սույն թվականի հունվարի 23-ին, ժամը 17:00-ին «Լյուար» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ սույն թվականի հունվարի 24-ին ժամը 13:00-ին՝ նույն սրահից:

Հակոբ Հարությունյանը հաղորդավար Տիգրան Հարությունյանի հայրն է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից