ԱՄՆ-ում, հավաքարարի սխալի պատճառով ոչնչացվել է Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրեթե 2000 չափաբաժին: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Բոստոնում: Հաղորդվում է, որ հավաքարարը մաքրման աշխատանքների ժամանակ պատահաբար անջատել է սառնարանը: Միաժամանակ հաղորդվում է, որ սառնարանը եղել է ապահով վայրում, իսկ դրա վրա տեղադրված է եղել ազդանշան, որը չգիտես ինչու չի աշխատել: Ջերմաստիճանի անկման պատճառով դեղամիջոցի 1.9 հազար չափաբաժին ոչ պիտանելի է դարձել:
Հեռուստաալիքը նշում է, որ Moderna-ի պատվաստանյութը 30 օրվա ընթացքում պետք է պահվի սառնարանում 2-8 աստիճան ջերմաստիճանում:
1 1 - 2Shares