Մոսկվայում անօրինական ակցիայի ժամանակ ձերբակալված լրագրող ու բլոգեր Իլյա Վարլամովին ազատ են արձակել: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:
Նշենք, որ նույն ակցիայի ժամանակ 36-ամյա տղամարդ է ձերբակալվել, ով սպառնացել էր պայթյուն իրականացնել: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ կատակ է արել:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակցիներին ավելի շուտ հայտնել էին ակցիա իրականացնելու մասին, իսկ իրավապահ մարմինները զգուշացրել այն հետևանքների մասին, որոնք կլինեն անօրինական ակցիայի դեպքում:
1 1 - 2Shares