Հասարակություն 

Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար․ Yerkir.am

 

Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է, որ հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգարահել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Մինչ օրս պատկան մարմիններից որեւէ արձագանք չկա՝ «ձայն բարբառոյ յանապատի»։

«Հիվանդության բուն է, զանգում ասում են՝ «ձեռ մի՛ տվեք, մենք գանք ստուգենք՝ շուն է, թե ինչ է»։ Բայց արդեն 5 օր է որեւէ մեկը չի եկել։ Հոտը ընկել է, չգիտենք՝ ինչ անենք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Մրազ Կասոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից