Ես համաձայն եմ Հայկ Դեմոյանի հետ, որ պատերազմը սկսել է 2,5 տարի առաջ: Կարելի է շատ գնահատականներ տալ, սակայն կարծում եմ, որ պատերազմի սկսվելու առաջին ահազանգը Յուրի Խաչատուրովի դեմ գործ հարուցելն էր, պատերազմն իմ անձնական կարծիքով այդ օրվանից սկսվեց: Այս մասին մտավորականների հետ հանդիպում-քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Իշխանյանը նշեց, որ Արցախի կորստից հետո կյանքը համարում է փլուզված. «Ես ամենահուսահատված մարդկանցից մեկն եմ, ուղղակի խոսում եմ, գրում եմ, չգիտեմ, թե ինչ պետք է անենք: Ես մտածում եմ գործողությունների մասին, առաջարկություններ կարող եմ անել»:
Իրավապաշտպանը նշեց, որ ինքն իր հոդվածներից հետո միշտ հայտարարում է, որ պատրաստ է բանավեճի, սակայն որևէ մեկը չի ընդունում, մյուս կողմը միայն սեփական լրատվամիջոցներով են խոսում՝ խուսափելով բանավեճից:
Նա կարևորեց բանավեճը՝ հայտարարելով, որ մարդիկ հակազգային քարոզչություն են տանում, ինչին մարդիկ հավատում են. «Կրթական մակարդակը շատ ցածր մակարդակի վրա է, դրա համար քարոզչությունն ազդում է»:
Ինչ վերաբերում է նախկինների մասին խոսակցություններին, Իշխանյանը հայտարարեց, որ այդ միֆը հօդս ցնդվեց երեկ, երբ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ անդամ. «Ես շատ վատ հետևանքների եմ սպասում այս նշանակումով»:
12 2 - 14Shares