Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ

 

Այսօր մտավորականների հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ Հայաստանը վտանգված է ու Հայաստանի ապիկար իշխանություններն ամեն օր այդ վտանգն ավելի են խորացնում:

«Ինչու է այս իշխանությունը պարտությունից հետո մնում և ինչու է այս իշխանությունն ու նրան մոտ կանգնած շրջանակները երբեմն անգամ անթաքույց քարոզում թուրքասիրություն, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն, հնչեցնում թուրքանպաստ տեսակետներ, որոնցից մեկն էլ Շուշիի մասին ասված հայտարարությոնն է:

Ես առաջարկում եմ այս ամենը դիտարկել ավելի մեծ նկարի համապատկերում, իսկ այդ մեծ նկարը հետևյալն է. Այսօր, հենց հիմա Ռուսաստանի տարբեր քաղաքաներում տեղի են ունենում լայնածավալ անհնազանդության գործողություններ: Այսօր Ռուսաստանի դաշնակից տարբեր հատվածներում, օրինակ՝ Դոնբասում, գործում են թուրքական Բայրաքթարները:

Ռուսաստանի ու Հայաստանի թշնամին, մեթոդները նույնն են, ներքին թուրքերը նույն աղբյուրներից են սնվում, մեր խնդիրները նույն տիրույթում են գտնվում: Դրանով կարելի է պայմանավորել այս իշխանության մեջ եղած մոլի ռուսատյացների ժամանակավոր մոլի ռուսամոլներ դառնալու միտում:

Եթե պատկերը տանենք ռազմական դաշտ, ապա կարող ենք ասել, որ տարածաշրջանում այսօր շրջում է մեծ պատերազմի ուրվականը, որի թիրախը մեծ երկրներն են՝ Ռուսաստան ու Իրան: Հայաստանն էլ լինելու է թիրախ, կամ պատերազմի թատերաբեմ»,-ասաց նա:

«Այս ամենի համատեքստում առաջարկվում է Հայաստանի հետագա տեսլականը, որ այն լինի Թուրքիայի ու Ադրբեջանի գթասրտությունից կախված, խամաճիկ, բուֆերային, ժամանակավոր, ձևական պետություն, որտեղ թևածելու է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բարեկամությունը, իսկ դրա ջատագովներն այսօր շատ են»,-հավելեց նա:

Մելքոնյանի խոսքերով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ կարևոր է ապատգիտացումը:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից