Այսօր մտավորականների հավաքի ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մտավորականները, առողջ, ազգային մտածելակերպ ունեցող հայերը պետք է միավորվեն ու փրկեն, հասարակությունը պետք է միավորվի ու փրկի Հայաստանը նրանցից, ովքեր ազգադավ մտածելակերպ ու գործունեություն են ծավալում:
Հովհաննիսյանն առաջարկեց ստեղծել Ազգային համերաշխության խորհուրդ, ստանձնել պատասխանատվություն հասարակությանը միավորելու:
Նա հայտարարեց, որ այս իշխանությունները մի օր հեռանալու են, սակայն թողնելու են դառը ժառանգություն, որի մասին շատ երկար խոսվելու է. «Թուրքը խոսելու է այդ մասին, գործելու է այդ ժառանգության հենքով: Մենք պետք է պայքարենք դրա դեմ»:
Հովհաննիսյանը խոսեց նաև Սորոսի գրասենյակի մասին՝ հայտարարելով, որ Նարեկ Մալյանը փայլուն տղա է, պետք է միանալ նրան ու այդ գրասենյակի դարպասները հանել. «Պետք է դիզինֆեկցիա անել, այրել այդ տարածքը»:
2 2 - 4Shares