80 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի կենդանաբանական այգու նախագահ Վլադիմիր Սպիցինը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով կենդանաբանական այգու պաշտոնական կայքին:
Վլադիմիր Սպիցինի մահվան պատճառները չեն նշվում:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Սպիցինը գրեթե ամբողջ կյանքը նվիրել է կենդանիների հետ աշխատելուն. Լենինգրադի կենդանաբանական այգում որպես բեռնակիր աշխատանքի է անցել 17 տարեկանում՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Այնուհետև նա ստացել է տնտեսական հարցերով փոխտնօրենի պաշտոնը, իսկ հետո տեղափոխվել է Մոսկվա:
1 1 - 2Shares